Ի գիտություն հեռակա կրթաձևի ուսանողների

13.04.2020
Դիտումների քանակ՝ 1095

Տեղեկացնում ենք, որ հաշվի առնելով արտակարգ դրության երկարացումը ևս մեկ ամսով՝ հեռակա կրթաձևի ուսանողների ուսուցումը ևս կկազմակերպվի առցանց: Ուսումնառությունը կմեկնարկի ապրիլի 20-ից: Մուդըլ համակարգում այժմ ներբեռնվում են բոլոր դասընթացների համար անհրաժեշտ նյութերը: Գործընթացն արագ կազմակերպելու համար խնդրում ենք հեռակա կրթաձևի բոլոր կուրսերի ավագներին Ֆեյսբուքում կապ հաստատել ֆակուլտետների դեկանների և նրանց տեղակալների հետ, ուսանողների՝ Մուդըլ համակարգից օգտվելու համար անհրաժեշտ մուտքանուններն ու գաղտնաբառերը ստանալու և կազմակերպական գործընթացին մասնակցելու համար: