Աննախադեպ դրամաշնորհային ծրագրի հրավեր

13.04.2020
Դիտումների քանակ՝ 899

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) մեկնարկել է Հայաստանում աննախադեպ դրամաշնորհային ծրագիր` ADVANCE STEM Research Grant Program:

ADVANCE դրամաշնորհային ծրագրի նպատակն է Հայաստան բերել առաջատար մասնագետների փորձը ԳՏՃՄ ոլորտներում։ Ծրագիրը կամուրջ է միջազգային հեղինակավոր գիտնականների և Հայաստանի հետազոտական խմբերի միջև նորարարական հետազոտական ծրագրերի վրա աշխատելու համար։ Հետազոտական խմբերը կձևավորվեն ընտրված 3-5 թեկնածուներից։ Ծրագրի առաջին փուլի ընթացքում կտրամադրվեն 3 դրամաշնորհներ հետևյալ թեմաների ուղղությամբ երկարաժամկետ հետազոտություն իրականացնելու համար՝ կենսատեխնոլոգիամեքենայական ուսուցումնոր նյութերADVANCE դրամաշնորհային ծրագրի բոլոր մանրամասներն ու դիմելու ընթացակարգը՝ https://bit.ly/3ehsUah:

Դիմումներն ընդունվում են մինչև ապրիլի 26-ը ներառյալ։

  1. ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում առաջին առցանց տեղեկատվական հանդիպումը պրոֆեսոր Կարապետ Անդրանիկյանի հետ https://bit.ly/2y6FvfZ ,
  2. ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում երկրորդ առցանց տեղեկատվական հանդիպումը պրոֆեսոր Առնակ Դալալյանի հետ https://bit.ly/2XtR6jA ,
  3. ADVANCE դրամաշնորհային ծրագրի շրջանակում երրորդ առցանց տեղեկատվական հանդիպումը դոկտոր Խաչատուր Մանուկյանի հետ https://bit.ly/2K0M2vb:

Հարցերի դեպքում կարող եք գրել programs@fast.foundation էլեկտրոնային հասցեին: