Ի գիտություն առաջին կուրսեցիների

31.08.2021
Դիտումների քանակ՝ 3915

Սիրելի' առաջին կուրսեցիներ, ՀՊՏՀ-ն պատրաստ է ընդունել ձեզ իր հյուրընկալ հարկի տակ։
Խնդրում ենք սեպտեմբերի 1-ին համալսարան ներկայանալ ոչ ուշ, քան ժամը 8։30-ին։
Բակում ձեզ կդիմավորեն ՀՊՏՀ ուսանողական խորհրդի անդամները և կուղեկցեն ձեր լսարաններ։
Ձեր ֆակուլտետի ներկայացուցիչներին կարող եք գտնել ըստ շապիկների գույների։

Կառավարման ֆակուլտետի ուսանողները լինելու են կարմիր շապիկներով, ֆինանսական ֆակուլտետի ուսանողները՝ կապույտ, ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետի ուսանողները՝ մանուշակագույն, մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետինը՝ նարնջագույն, տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետի ուսանողները՝ սև, իսկ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետի ուսանողները՝ կանաչ շապիկներով։

Համալսարան պետք է մուտք գործեք հետևյալ մուտքերից.
✅ կառավարման ֆակուլտետ՝ մուտքը Նալբանդյան փողոցից (կենտրոնական մասնաշենք),
✅ տնտեսության կարգավորման և միջազգային տնտեսական հարաբերությունների ֆակուլտետ՝ մուտքը Ա. Մանուկյան փողոցից (դարպասներ),
✅ հաշվապահական հաշվառման և աուդիտի ֆակուլտետ՝ մուտքը Ա. Մանուկյան փողոցից (դարպասներ),
✅ ֆինանսական ֆակուլտետ՝ մուտքը Ա. Մանուկյան փողոցից,
✅ մարքեթինգի և բիզնեսի կազմակերպման ֆակուլտետ՝ մուտքը Հերացի փողոցի կողմից,
✅ ինֆորմատիկայի և վիճակագրության ֆակուլտետ՝ մուտքը Պարույր Սևակի 7 հասցեից (Քանաքեռ-Զեյթուն)։ Դիտի'ր հոլովակը։

Ներկայացնում ենք նաև առաջին կուրսերի մասնագիտական խմբերը՝ ուսանողների անուն-ազգանուններով և լսարաններով: Մանրամասները կարող եք տեսնել ստորև․

Հիշեցնենք, որ համալսարանում պահպանվելու են հակահամաճարակային բոլոր պայմանները, պահպանվելու է սոցիալական հեռավորություն, կատարվելու է ջերմաչափում, իսկ համալսարանում գտնվելու ամբողջ ընթացքում ուսանողները լինելու են դիմակներով։

Սիրով ձեզ սպասում ենք սեպտեմբերի 1-ին, ժամը 8։30-ին։