2021-2022 ուստարվա առկա բակալավրիատի և մագիստրատուրա 2-րդ կուրսի դասացուցակներն առցանց են

25.08.2021
Դիտումների քանակ՝ 1917

Սիրելի ուսանողներ, սեպտեմբերի 1-ին մեկնարկում է նոր ուսումնական տարին․ ուսումնական տարվա մեկնարկի, ուսումնական գործընթացի կազմակերպման մասին մանրամասներ կներկայացնենք առաջիկա օրերին։

Այժմ ներկայացնում ենք նոր ուսումնական տարվա առկա բակալավրիատի և առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի դասացուցակները, որոնք տրամադրել է ՀՊՏՀ ուսումնական բաժինը։ Առկա բակալավրիատի դասացուցակներին կարող եք ծանոթանալ այստեղ, իսկ առկա մագիստրատուրայի 2-րդ կուրսի դասացուցակներին՝ այստեղ:

Ուսումնական բաժնից հավելում են, որ սեպտեմբերի 1-ին սկսվում են հենց այս կրթաձևերի դասերը։