Ի գիտություն 2021-2022 ուսումնական տարվա դիմորդների

08.04.2021
Դիտումների քանակ՝ 7172

Սիրելի՛ դիմորդներ, ներկայացնում ենք 2021-2022 ուսումնական տարվա առկա բակալավրիատի ընդունելության վերաբերյալ ձեզ անհրաժեշտ տեղեկատվությունը։

✅ 2021-2022 ուսումնական տարվա առկա բակալավրիատի ընդունելության կարգը կարող եք տեսնել հետևյալ հղումով:
ՀՀ բուհերում կրթական ծրագրերով ընդունելության տեղերի մասին տեղեկատվություն կարող եք գտնել հետևյալ հղումով:
✅ ՀՊՏՀ առկա բակալավրիատի մասնագիտություններին, ուսման վարձերին և ընդունելության քննություններին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
ՀՊՏՀ-ում բակալավրական կրթական ծրագրերին, դրանց նկարագրերին, մասնագիտության հեռանկարներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:
✅ Բուհերի ընդունելության հայտագրումն իրականացվելու է առցանց, մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։

Սիրելի´ դիմորդներ, Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանում ուրախությամբ սպասում են ձեզ։ ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովի խորհրդատուները ամենօրյա կապի մեջ են և պատրաստ են պարզաբանել ձեզ հուզող հարցերը։ Գրե՛ք նրանց «ՀՊՏՀ դիմորդ» ֆեյսբուքյան խմբում՝ հետևյալ հղումով։

ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովն ապրիլի 9-ից աշխատում է, նրանց հետ կապ հաստատեք 010 58-94-43 հեռախոսահամարով կամ գրեք dimord@asue.am էլ.փոստի հասցեին։