Տեղեկատվական հանդիպում՝ ՈւԳԸ 40-րդ նստաշրջանին ընդառաջ

19.10.2021
Դիտումների քանակ՝ 823

«ՀՀ տնտեսություն. մարտահրավերներ և առաջնահերթություններ» խորագրով ՀՊՏՀ ՈւԳԸ 40-րդ նստաշրջանին ընդառաջ ՈՒԳԸ կազմկոմիտեն հոկտեմբերի 20-ին, ժամը 13.30-ին, ՀՊՏՀ նիստերի սրահում հրավիրում է մասնակցելու տեղեկատվական հանդիպման, որի ընթացքում ուսանողներն անմիջական կերպով ՈՒԳԸ կազմակերպիչներից և ֆակուլտետային պատասխանատուներից կստանան իրենց հետաքրքրող հարցերի պատասխաները, օգտակար խորհուրդներ և աջակցություն:

ՈւԳԸ 40-րդ նստաշրջանի նախընթաց միջոցառումները նպատակ են հետապնդում ուսանողության հետազոտական կարողություններով օժտված և հետաքրքրություն ցուցաբերող հատվածին արդյունավետ կերպով մասնակից դարձնելու բուհական այս կարևոր իրադարձությանը:

Նստաշրջանի մասին մանրամասներ կարող եք գտնել արդեն հրապարակված սույն հայտարարությունում: