«Կանգնեցրու՛ համավարակը» խորագրով օլիմպիադայի հրավեր

06.11.2020
Դիտումների քանակ՝ 964

«ԳԼՈԲՈՒՍ» նորարարական-կրթական տեխնոլոգիաների զարգացման կենտրոնը հոկտեմբերի 19-ից հայտարարել է «Կանգնեցրու՛ համավարակը» խորագրով օլիմպիադայի մեկնարկը: Միջոցառումը միտված է համավարակների, մասնավորապես, COVID-19-ի կանխարգելմանը։

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը, 1-11-րդ դասարանի աշակերտները և 1-4-րդ կուրսի ուսանողները մինչև նոյեմբերի 30-ը ներառյալ կարող են մասնակցել օլիմպիադային առցանց՝ «ԳԼՈԲՈՒՍ» պորտալում՝ Manage.mirglobus.ru հասցեով:

Օլիմպիադայի նպատակն է մասնակիցներին ևս մեկ անգամ հիշեցնել կորոնավիրուսի դեմ պայքարում անձնական հիգիենայի պահմանման և կանխարգելիչ այլ միջոցառումների իրականացման կարևորության մասին։ Օլիմպիադայի մասնակցության վերաբերյալ հավելյալ տեղեկատվությունը կարող եք գտնել վերոնշյալ կայքում, ինչպես նաև այստեղ: