Ի գիտություն 2023-2024 ուստարվա ՀՊՏՀ մագիստրոս-շրջանավարտների

11.04.2024
Դիտումների քանակ՝ 299

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ 2023-2024 ուսումնական տարվա ՀՊՏՀ առկա և հեռակա կրթաձևերի ինչպես 1,5, այնպես էլ 2,5 տարի տևողությամբ մագիստրոսական կրթական ծրագրերի բոլոր շրջանավարտները, այսօրվանից՝ ապրիլի 11-ից սկսած, ժամը 10։00-ից մինչև 17։00-ն (13։00-14։00-ն ընդմիջում), կարող են իրենց ավարտական փաստաթղթերն (դիպլոմ) ստանալ ուսումնական բաժնից՝ ներկայացնելով անձը հաստատող փաստաթուղթ (անձնագիր կամ նույնականացման քարտ)։

Սիրելի՛ շրջանավարտներ, շնորհավորում ենք բոլորիդ այս նշանակալի առիթով և շտապում տեղեկացնել, որ այդ հիշարժան օրն ավելի գունեղ և անմոռանալի դարձնելու, նաև լուսանկարվելու համար համալսարանը ձեզ կտրամադրի շրջանավարտների ավարտական հագուստներ, որոնք կարող եք ստանալ ՀՊՏՀ կարիերայի կենտրոնից։