Ի գիտություն նաև դիմորդների. ՀԿՀ-ն հայտարարում է կրթաթոշակի մրցույթ` նաև ՀՊՏՀ ուսանողների համար
Հայ Կրթական Հիմնարկությունը հայտարարում է կրթաթոշակների մրցույթ` 2020-2021թթ նոր ուսումանական տարվա համար:Կրթաթոշակները տրամադրվում են տվյալ ուստարվա ուսման վարձի չափով` (հիմնարկության կողմից տրամադրվող գումարի առավելագույն չափը 600,000 ՀՀ դրամ է) խրախուսելու և նպաստելու բարձր առաջադիմությամբ և միևնույն ժամանակ նյութապես անապահով ուսանողներին, ովքեր սովորում են ՀԿՀ-ի կողմից նախընտրած մասնագիտություններով:
Մրցույթին կարող են մասնակցել ՀՀ պետական ԲՈՒՀ-երի առկա վճարովի համակարգում 2020 թ․ սեպտեմբերից 1-ին կուրսում սովորել պատրաստվող ուսանողներ, ինչպես նաև բակալավրի բարձր կուրսերի ուսանողներ, այդ թվում` և՛ մագիստրանտներ և՛ ասպիրանտներ:
Դիմում հայտը կարող եք տեսնել այստեղ:
Կրթաթոշակները կտրամադրվեն ՀՀ քաղաքացիներին, սիրիահայ ուսանողներին, ինչպես նաև Արցախում և Ջավախքում բնակվող ազգությամբ հայ այն ուսանողներին, ում ակադեմիական միջին նիշը առնվազն 15; 7; 3,2 կամ 75 միավոր :։Մրցույթին դիմելու վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև հունիսի 14-ը: Հարցերի և մանրամասների համար կարող եք գրել aef@aef.am հասցեին կամ ֆեյսբուքյան էջին: