Ի գիտություն դիմորդների. տեղեկատվություն միասնական քննությունների վկայագիրը ներկայացնելու մասին

10.07.2019
Դիտումների քանակ՝ 1583

Հարգելի' դիմորդներ, ի պատասխան միասնական քննությունների վկայագիրը ներկայացնելու ժամկետին վերաբերող ձեր հարցերի, ՀՊՏՀ լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը ՀՊՏՀ ընդունող հանձնաժողովից պարզաբանում է խնդրել:

Այսպիսով, միասնական քննությունների վկայագիրը կարող եք ՀՊՏՀ ընդունող հանձնաժողով ներկայացնել մինչև հուլիսի 20-ը: Սակայն այս ժամկետում վկայագիրը ներկայացնելը պարտադիր չէ: Այն կարող եք նաև համապատասխան դեկանատներ հանձնել սեպտեմբերի առաջին շաբաթում: