Միջազգային մրցույթներ

10.07.2019
Դիտումների քանակ՝ 1028

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է միջազգային նոր մրցույթների մասին, որոնք ներկայացնում ենք ստորև:

Ուսման հրավեր (Ղազախստանի Հանրապետություն)

Ղազախստանի Հանրապետության Լ.Գումիլյովի անվան Եվրասիական ազգային համալսարանը տեղեկացնում է 2019-2020թթ. ուսումնական տարվա համար օտարերկրացիների ընդունելության պայմանների վերաբերյալ: Ավելին՝ այստեղ:

Մրցույթ` ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի համար

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից հայտարարվել է կրթության մեջ տեղեկատվական և հաղորդակցության տեխնոլոգիաների մրցանակը, որի այս տարվա թեման է «Արհեստական բանականության կիրառումը կրթության և ուսուցման ինովացիայի համար»։ Մանրամասները՝ այստեղ: