«Հաջողակ մարդկանց ամենակարևոր ունակությունը» թեման կբացահայտվի ՀՊՏՀ-ում

27.10.2022
Դիտումների քանակ՝ 553

Սիրելի՛ ուսանողներ, ուրախ ենք տեղեկացնել, որ նոյեմբերի 1-ին, ժամը 13։40-ին ՀՊՏՀ գլխավոր (կառավարման ֆակուլտետ) մասնաշենքի թիվ 315 լսարանում կհյուրընկալվի «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ապահովագրական ընկերության անհատական վաճառքների բաժնի ղեկավար Սերգեյ Շահինյանը, ով հանդես կգա «Հաջողակ մարդկանց ամենակարևոր ունակությունը» թեմայով բանախոսությամբ։

Բաց մի՜ թողեք այս անչափ հետաքրքիր թեմայով նոր բացահայտումների հնարավորությունը։