Վրաստանում կայանալիք միջազգային դասընթացի մասնակցության բացառիկ հնարավորություն ՀՊՏՀ ուսանողների համար
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և «Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ի միջև համագործակցության շրջանակում ՀՊՏՀ ուսանողները բացառիկ հնարավորություն կստանան մասնակցելու սույն թվականի հոկտեմբերի 31-ից նոյեմբերի 6-ը Քոբուլեթիում (Վրաստան) կայանալիք «Միջմշակութային ոչ ֆորմալ կրթություն» (Intercultural Non-Formal Education) խորագրով միջազգային դասընթացին։
Դասընթացով հետաքրքրված ուսանողները մինչև ս․թ․ հոկտեմբերի 27-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:
Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:
Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են։ Մասնակիցները կընտրվեն՝ հիմնվելով դիմումատուի ինքնակենսագրականի և մոտիվացիոն նամակի վրա։
«Ստեղծարար երիտասարդություն» ՀԿ-ն հոգալու է դասընթացի մասնակիցների կեցության, սննդի և ճամփորդության ծախսերը: Մասնակցության վճարը կազմում է 100 եվրո:
Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.office@asue.am էլփոստին կամ զանգահարել +37410593484 հեռախոսահամարով։
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից