«Ինգո Արմենիա» ԱՓԲ-ը ներկայացուցիչների հետ հանդիպում ՀՊՏՀ-ում

21.11.2018
Դիտումների քանակ՝ 1030

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժնի նախաձեռնությամբ նոյեմբերի 22-ին, ժամը 14:00-ին մեր համալսարանում կհյուրընկալվեն «Ինգո Արմենիա» ԱՓԲ ընկերության մարդկային ռեսուրսների կառավարման թիմի աշխատակիցները: Հանդիպման ընթացքում կլինեն վարպետաց դասեր, կներկայացվեն ապահովագրական դպրոցի ծրագրերը, թափուր աշխատատեղերը և փորձառության անցկացման մանրամասները: Հանդիպումը տեղի կունենա ֆինանսական ֆակուլտետի 206 լսարանում: Առաջարկում ենք հավելյալ տեղեկությունների ծանոթանալ սույն պաստառից: