Դասախոսության հրավեր
21.11.2018
Դիտումների քանակ՝ 829
ՀՊՏՀ գրադարանից տեղեկացնում են, որ նոյեմբերի 29-ին, ժամը 12.30-ին ՀՊՏՀ գրադարանի Մուշեղ Ադոնցի անվան գիտական ընթերցասրահում դասախոսությամբ հանդես կգա «Չինաստան-Եվրասիա քաղաքական և ռազմավարական հետազոտությունների խորհուրդ» հիմնադրամի ղեկավար, Մեծ Բրիտանիայի չինագիտության ասոցիացիայի անդամ, Չինաստանի հայկական համայնքի նախկին նախագահ, Չինաստանի Նանծինի համալսարանի շրջանավարտ, քաղաքական գիտությունների թեկնածու Մհեր Սահակյանը՝ «Չինաստանի մեկ գոտի, մեկ ճանապարհ նախաձեռնությունը և Հայաստանը» թեմայով: Հրավիրվում են բոլոր ցանկացողները: