«Նորարարության մրցույթ–2021»
ԱՐՓԱ ինստիտուտը հայտարարում է ամենամյա նորարարության մրցույթի մեկնարկի մասին, որին կարող են մասնակցել ՀՀ մինչև 35 տարեկան գիտնականները և ասպիրանտները։
«Նորարարության մրցույթ–2021»-ի առաջին մրցանակի համար սահմանված է 5000 ԱՄՆ դոլար, երկրորդ մրցանակի համար՝ 1000 ԱՄՆ դոլար։ Մրցույթը կայանալու է երկու փուլով. առաջին փուլի համար անհրաժեշտ է մինչև 2021 թ. մայիսի 30-ն ուղարկել մեկ էջ ծավալով նորարարության ամփոփումները՝ PDF տարբերակով: Երկրորդ փուլում առաջին փուլում ներկայացված ամփոփումների հաղթողները, հետևելով մասնագետների կողմից տրված բարելավման առաջարկություններին, մինչև 2021 թ. օգոստոս 31-ը կվերբեռնեն իրենց լրիվ և ամբողջական հայտերը՝ ըստ ԱՐՓԱ-ի կայքէջի պայմանների։
Մանրամասներին կարելի է ծանոթանալ այստեղ, ինչպես նաև ԱՐՓԱ-ի կայքէջում։