Միջազգային մրցույթներ

08.04.2019
Դիտումների քանակ՝ 741

ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է միջազգային նոր մրցույթների մասին, որոնց կարող եք ծանոթանալ ստորև:

“Technical and Vocational Education and Training (TVET): The Singapore Experience’’ խորագրով դասընթաց Սինգապուրում

Մայիսի 13-17-ը Սինգապուրում կազմակերպվում է “Technical and Vocational Education and Training (TVET): The Singapore Experience’’ խորագրով դասընթաց, որի հետ կապված բոլոր ծախսերը` բացառությամբ միջազգային տրանսպորտի, հոգում է հրավիրող կողմը: Մանրամասները՝ այստեղ:

Կրթաթոշակային ծրագիր (Չինաստան)

Մետաքսի ճանապարհի միջազգային առևտրի պալատը (Silk Road Chamber of International Commerce) հայտարարում է  Չինաստանի մի շարք բուհերում պետական կրթաթոշակների մրցույթ։ Ավելին՝ այստեղ: