«Վերապատրաստման շաբաթ» ՀՊՏՀ-ում. հրավիրվում են աշխատակիցները և ուսանողները

05.04.2019
Դիտումների քանակ՝ 1519

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը, ընդգրկված լինելով ԵՄ կողմից ֆինանսավորվող «Էրազմուս+» ծրագրի ՀԳ1 նախագծում, ապրիլի 9-12-ը ՀՊՏՀ-ում նախատեսում է գործընկեր բուհերի վարչական աշխատակիցների և դասախոսների համար անց կացնել «Վերապատրաստման շաբաթ» միջոցառումը։ Նշված միջոցառման օրակարգը հասանելի է այստեղ: Դասախոսությունների ժամանակացույցերը` այստեղ: Հանդիպումներին մասնակցելու են հրավիրվում ՀՊՏՀ աշխատակիցները և ուսանողները:  Հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի հետ՝ asue.erasmus@gmail.com էլ. հասցեով:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից: