Միջազգային մրցույթ՝ «բիզնես-հետազոտական ենթակառուցվածք» համագործակցության վերաբերյալ

07.10.2021
Դիտումների քանակ՝ 1871

ՀՊՏՀ-ն կազմակերպում է մրցույթ՝ «բիզնես-հետազոտական ենթակառուցվածք» համագործակցության վերաբերյալ՝ «Վիշեգրադյան քառյակի փորձի յուրացումը գիտելիքի և տեխնոլոգիաների փոխադրման բնագավառում» միջազգային նախագծի շրջանակներում։ Մրցույթի նպատակն է հետազոտական ենթակառուցվածքի ներկայացուցիչների հետ ձեռնարկությունների համագործակցության տեսլականի մշակումը, որը կծառայի որպես գործիք՝ նրանց միջև կապի ստեղծման և ամրապնդման համար։ Այն իր հերթին հնարավորություն կտա ՓՄՁ-ներին ապահովելու կայուն զարգացում և առաջխաղացում, իսկ հետազոտական ընկերություններին՝ առևտրայնացնելու իրենց հետազոտությունները։

ՈՎՔԵՐ ԿԱՐՈՂ ԵՆ ԴԻՄԵԼ

Մրցույթին կարող են մասնակցել փոքր և միջին ձեռնարկություններ (ՓՄՁ) Հայաստանից և Վրաստանից, որոնք հետաքրքրված են իրենց բիզնեսում գիտահետազոտական բաղադրիչի զարգացմամբ։ Մրցույթի կանոններին կարող եք ծանոթանալ այստեղ։

ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐ

Մասնակցության համար անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևաչափը  և ուղարկել այն int.projects@asue.am էլհասցեին՝ վերնագիր դաշտում նշելով IVF Contest: Դիմելու վերջնաժամկետն է հոկտեմբերի 27-ը, ժ․ 23։59։ Դիմումները գնահատվելու են նախագծի գործընկեր եվրոպացի փորձագետների կողմից՝ նախապես մշակված գնահատման չափանիշների համաձայն։

Դիմումների ստացման վերաբերյալ հաստատումը դիմորդներին կծանուցվի դիմելուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում։ Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Մրցույթի արդյունքները կամփոփվեն նոյեմբերի 16–ին՝ ամփոփիչ առցանց միջոցառման ժամանակ, որի ընթացքում 10 լավագույն մասնակիցները (5-ը՝ Հայաստանից, 5-ը՝ Վրաստանից) կներկայացնեն համագործակցության իրենց տեսլականները/պլանները, և լավագույնները (3-ը՝ Հայաստանից, 3-ը՝ Վրաստանից) կպարգևատրվեն ստորև նշված մրցանակներով։

ՄՐՑԱՆԱԿՆԵՐ

Մրցույթի հաղթող մասնակիցները կստանան հետևյալ մրցանակները․

  • 1-ին հորիզոնական – հետազոտության և զարգացման (R&D) հեռանկարների մշակում, տրամադրող կազմակերպություն՝ Grant Thornton Consulting ,
  • 2-րդ հորիզոնական – շուկայի ուսումնասիրություն տրամադրող կազմակերպություն՝ Creo Project Solutions ,
  • 3-րդ հորիզոնական – բիզնես խորհրդատվություն (կամ բիզնեսի զարգացման վերաբերյալ թրեյնինգ) տրամադրող կազմակերպություն՝ Creo Project Solutions

Բացի դրանցից, մրցանակակիրները հնարավորություն կստանան համաձայնագրեր կնքելու նախագծի արտասահմանյան և տեղական գործընկերների հետ` նրանց հետ հետագա 3 տարիների ընթացքում զարգացման հեռանկարները քննարկելու և համատեղ աշխատանքներ իրականացնելու նպատակով։ Նրանք կպարգևատրվեն նաև մեդալներով և հավաստագրերով։

ՄՐՑՈՒՅԹԻ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ

  • Դիմումների ընդունման վերջնաժամկետ – հոկտեմբերի 27, 2021
  • 10 ընտրված մասնակիցների ցանկի հրապարակում – նոյեմբերի 5, 2021
  • Պրեզենտացիաների ուղարկման վերջնաժամկետ – նոյեմբերի 10, 2021
  • Ամփոփիչ միջոցառում – նոյեմբերի 16, 2021, ժ․ 10։45

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ զանգահարելով 010593484 կամ գրելով հետևյալ էլփոստին՝ int.projects@asue.am:

ՆԱԽԱԳԾԻ ՄԱՍԻՆ

Հիշեցնենք, որ նախագծի նպատակն է գիտական հետազոտությունների առևտրայնացումը և ձեռնարկություն-գիտահետազոտական ենթակառուցվածք համագործակցության մշակույթի խթանումը Հայաստանում և Վրաստանում` հիմնվելով վիշեգրադյան գործընկեր երկրների հաջողված փորձի վրա: Նախագծի գործընկերներին կարող եք ծանոթանալ այստեղ։

Նախագիծը համաֆինանսավորվում է Չեխիայի, Հունգարիայի, Լեհաստանի և Սլովակիայի կառավարությունների կողմից՝ Վիշեգրադի միջազգային ֆոնդի դրամաշնորհների միջոցով: Ֆոնդի առաքելությունը Կենտրոնական Եվրոպայում կայուն տարածաշրջանային համագործակցության գաղափարների առաջխաղացումն է: