Միջազգային մրցույթներ

03.04.2019
Դիտումների քանակ՝ 862

ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է միջազգային նոր մրցույթների մասին, որոնք ներկայացնում ենք ստորև:

Կրթաթոշակային ծրագիր (Սլովակիայի Հանրապետություն)

2019-2020 ուսումնական տարում Սլովակիայի կառավարությունը տրամադրել է մեկ համալսարանական կրթաթոշակ (բակալավրի և մագիստրոսի ուսումն անցնելու համար): Հայտի համար անհրաժեշտ փաստաթղթերի պայմանները հասանելի են www.vladnestipendia.sk. կայքում: Համալսարանում հայ ուսանողների համար ուսանելու գերակա ուղղություններն են՝ ուսուցիչների վերապատրաստում և մանկավարժություն, բիզնես և կառավարում, էկոլոգիական և բնապահպանական գիտություններ, ճարտարապետություն և ճարտարագիտություն, կառուցապատման ճարտարագիտություն, արտադրություն և հաղորդակցություն, գյուղատնտեսություն, անասնաբուծություն, անտառաբուծության, ջրային ռեսուրսների կառավարում, բժշկություն, ատամնաբուժական վիրաբուժություն, դեղագիտություն, ոչ բժշկական առողջապահական գիտություններ, տեղեկատվական գիտություններ, տեղեկատվության և հաղորդակցման տեխնոլոգիաներ (www.minedu.sk կայքը):

Մանրամասները՝ այստեղ:

Մրցույթ` «Աղջիկների և կանանց կրթության ՅՈՒՆԵՍԿՕ-ի մրցանակի»-ի համար

Մրցանակը շնորհվելու է այն անհատներին, խմբերին և կազմակերպություններին, որոնց կողմից իրականացվող (առնվազն երկու տարի) ծրագրերն ու նախաձեռնություններն ունեն երկարաժամկետ ազդեցություն աղջիկների և կանանց կրթության վրա։ Յուրաքանչյուր պետություն կարող է ներկայացնել առավելագույնը երեք հայտ:

Մանրամասները՝ այստեղ: