Միջազգային մրցույթներ

10.06.2019
Դիտումների քանակ՝ 978

ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայքը տեղեկացնում է նոր միջազգային մրցույթների մասին, որոնք ներկայացնում ենք ստորև:

Գերմանիայի Բունդեսթագն առաջարկում է կրթաթոշակ

Գերմանիայի Բունդեսթագը, համագործակցելով Բեռլինի Ազատ համալսարանի, Հումբոլդտի համալսարանի և Տեխնիկական համալսարանի հետ, առաջարկում է քաղաքականությամբ հետաքրքրվող, բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդների համար Միջազգային խորհրդարանական կրթաթոշակ (Բեռլինում)։ Մանրամասները՝ այստեղ:

Ուսման հրավեր (Հնդկաստանի Օդիշա նահանգի «Kalinga Institute of Industrial Technology (KIIT)» համալսարան)

Հնդկաստանի Օդիշա նահանգի «Kalinga Institute of Industrial Technology (KIIT)» համալսարանը իրականացնում է 2019-2020 ուսումնական տարվա ընդունելություն, որին կարող են դիմել նաև ՀՀ քաղաքացիները։ Ավելին՝ այստեղ: