ՀՊՏՀ ասպիրանտներին ուղղված ամառային դպրոցի հրավեր՝ Պոզնանից

11.06.2019
Դիտումների քանակ՝ 1071

Պոզնանի տնտեսագիտության և բիզնեսի համալսարանը կազմակերպում է ամառային դպրոց, որին կարող են մասնակցել նաև ՀՊՏՀ ասպիրանտները: Ամառային դպրոցը տեղի է ունենալու սույն թվականի հուլիսի 1-6-ը:

Ուսումնասիրվող թեմաների, ծրագրի ժամկետների, ֆինանսավորման կարգի, մասնակցության պայմանների և վճարների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:

Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է դիմել առցանց՝ վերը նշված հղումով: Դիմումների ընդունման վերջնաժամկետը հունիսի 15-ն է:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի միջազգային կապերի բաժնից: