Միջազգային գիտաժողով ՀՊՏՀ-ի և ASECU-ի նախաձեռնությամբ

09.01.2023
Դիտումների քանակ՝ 3158

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և ASECU-ն սիրով հրավիրում են մասնակցելու ASECU-ի 19-րդ միջազգային գիտաժողովին՝ «Տնտեսական զարգացման առաջնահերթություններ և մարտահրավերներ» խորագրով, որը տեղի կունենա 2023 թ. մայիսի 11-ին և 12-ին։

Հոդվածների ներկայացման լեզուն անգլերենն է, իսկ սահիկաշարերն ու զեկուցումները կարող են ներկայացվել 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, անգլերեն: Հայերեն և ռուսերեն ներկայացումների դեպքում ապահովվելու է համաժամանակյա թարգմանություն:

Գիտաժողովի նյութերն անհրաժեշտ է ուղարկել հետևյալ հասցեով՝ science@asue.am։

Ներկայացված և զեկուցված բոլոր հոդվածներն անանուն կրկնակի գրախոսությունից հետո (երկու փորձագետ-գրախոսների դրական եզրակացության դեպքում) կհրապարակվեն ISBN միջազգային ստանդարտով գիտաժողովի նյութերի ժողովածուում, որը հասանելի կլինի ASECU-ի և ՀՊՏՀ-ի պաշտոնական կայքէջերում։

Համառոտ բովանդակության ներկայացման վերջնաժամկետը 2023 թ. փետրվարի 24-ն է, ընդունման վերաբերյալ հաստատումը՝ 2023 թ. մարտի 3-ը, ամբողջական հոդվածի ներկայացման վերջնաժամկետը՝ 2023 թ. ապրիլի 15-ը։

Գիտաժողովի թեմատիկ ուղղությունների, անցկացման պայմանների և կարգի վերաբերյալ ամբողջական տեղեկությունը՝ այստեղ։