Միջազգային գիտաժողով՝ Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարանի հետ համատեղ
28.04.2022
Դիտումների քանակ՝ 937
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը և գերմանական Ցվիկաուի կիրառական գիտությունների համալսարանի Արևելյան Ասիայի կենտրոնը ս.թ. մայիսի 3-5-ը համատեղ իրականացնելու են միջազգային գիտաժողով «Հայաստանը և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնությունը. մարտահրավերներ և խնդիրներ» թեմայով։
Միջազգային գիտաժողովը ֆինանսավորում է «Ֆոլցվագեն հիմնադրամ»-ը (Volkswagen Foundation), բացման պաշտոնական արարողությունը տեղի կունենա ս.թ. մայիսի 3-ին, ժամը 14։00-ին՝ «Անի գրանդ հոթել» հյուրանոցի նիստերի դահլիճում, իսկ հետագա օրերին կշարունակվի ՀՊՏՀ-ում։