Տաղանդների ներգրավման ծրագիր ՀՀ կենտրոնական բանկի կողմից
27.04.2022
Դիտումների քանակ՝ 928
2022 թվականի ապրիլի 29-ին, ժամը 12։30-ին ՀՊՏՀ գլխավոր մասնաշենքի (կառավարման ֆակուլտետի) թիվ 315 լսարանում տեղի է ունենալու հանդիպում ՀՀ կենտրոնական բանկի ներկայացուցիչների հետ: ՀՊՏՀ ուսանողներին կներկայացվի երիտասարդ մասնագետների ներգրավման ԿԲ նոր ծրագիրը:
Եթե՝
- ուզում ես աշխատել հետաքրքիր նախագծերում, քո անձնական ներդրումն ունենալ ֆինանսական ոլորտում և նպաստել երկրի զարգացմանը,
- ցանկանում ես աշխատել ոլորտի առաջատարների հետ,
- սիրում ես մարտահրավերներ և պատրաստ ես ներդնել քո ջանքը միջազգային մակարդակի մասնագետ դառնալու համար,
ապա այս ծրագիրը հենց քեզ համար է։
Տաղանդների ներգրավման ծրագիրը հնարավորություն է ընձեռում՝
- սովորելու երեք տարբեր ստորաբաժանումներում (6 ամիս յուրաքանչյուրում),
- մասնակցելու ռազմավարական նշանակություն ունեցող նախագծերին,
- հիմնական աշխատանքի անցնելու,
- միջազգային փորձի,
- վարձատրության։
Գրանցման համար այցելեք հետևյալ հղումով ։