Միջազգային դասընթաց Փարիզում՝ ՀՊՏՀ ուսանողուհիների համար

09.08.2024
Դիտումների քանակ՝ 1955

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի, «Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիայի (Գերմանիա) և Au Carrefour de L’Europe (Ֆրանսիա) կազմակերպության համագործակցության արդյունքում ՀՊՏՀ ուսանողուհիները բացառիկ հնարավորություն ունեն սույն թվականի հոկտեմբերի 2-ից 10 Փարիզում (Ֆրանսիա) մասնակցելու «Կանանց հզորացում թվային հմտությունների միջոցով» (Empowering Women Through Digital Skills․ Vol.2) դասընթացին։

Ծրագիրը միտված է հզորացնելու հայ կանանց՝ զինելով նրանց թվային հմտություններով՝ որոշումների կայացման գործընթացներին և մասնագիտական ​​հնարավորություններին առնչվող մարտահրավերները լուծելու համար:

Ծրագրի աշխատանքային լեզուն անգլերենն է։

Կազմակերպիչները կապահովեն մասնակիցների կեցությունը։ Սննդի ծախսերի համար կհատկացվի օրապահիկ: Հայաստանից Ֆրանսիա ճանապարհածախսի համար կփոխհատուցվի առավելագույնը 400 եվրո։

Դասընթացին մասնակցության տեղերը սահմանափակ են, նախապատվությունը կտրվի այն ուսանողուհիներին, որոնք Արցախից և ՀՀ մարզերից են։ Մասնակիցները կընտրվեն՝ հիմնվելով դիմումատուի ինքնակենսագրականի, մոտիվացիոն նամակի և հարցազրույցի վրա։

Ծրագրին կարող են դիմել այն ուսանողուհիները, որոնք 2024-2025 ակադեմիական տարում կլինեն առկա բակալավրիատի 4-րդ, հեռակա բակալավրիատի 5-րդ, առկա և հեռակա մագիստրատուրայի 1-ին, 2-րդ կուրսերում։

Դասընթացով հետաքրքրված ուսանողուհիները մինչև ս․թ․ օգոստոսի 15-ը, ժամը 23։59 պետք է լրացնեն հետևյալ հայտը:

Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ գրելով int.mobility@asue.am էլփոստին կամ զանգահարելով +37410593484 հեռախոսահամարով։