Միջազգային ֆորումի հրավեր
12.09.2018
Դիտումների քանակ՝ 1347
Հայաստանում «Հորիզոն 2020»-ի ազգային կոնտակտային գրասենյակից տեղեկացնում են, որ Եվրոպական հանձնաժողովի համատեղ հետազոտությունների կենտրոնը մի շարք երկրների, այդ թվում՝ Հայաստանի հետազոտողների և փորձագետների համար առաջարկում է նախապես վճարված ճամփորդական և կեցության ծախսեր՝ մասնակցելու ԵՄ ռազմավարության 7-րդ ամենամյա ֆորումին՝ նվիրված Դանուբյան տարածաշրջանին: Միջոցառումը տեղի է ունենալու ս.թ. հոկտեմբերի 17-18-ին Սոֆիայում (Բուլղարիա): Սույն հղումով հասանելի են մասնակցությանն առնչվող փաստաթղթերը: Մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել այստեղ և այստեղ:
Տեղեկատվությունը տրամադրել է ՀՊՏՀ արտաքին կապերի բաժինը: