Միջազգային ծրագրի հրավեր
Բրազիլիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը հնարավորություն է ընձեռում բակալավրիատի հայ ուսանողներին մասնակցելու «Ուսանողական ավարտական համաձայնագրի ծրագրին» (Student Graduation Agreement Program): Ծրագրում թեկնածուների գրանցումն անվճար է: Անհրաժեշտ փաստաթղթերը և դիմում-հայտը անհրաժեշտ է ներկայացնել international@escs.am էլ. փոստի հասցեին մինչև 2020 թվականի սեպտեմբերի 28-ը։
Ընտրական գործընթացի և մասնակցության պայմանների մասին տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումներով՝
Թերի, կեղծ կամ ներկայացման վերջնաժամկետից հետո ուղարկված փաստաթղթերը չեն ընդունվելու։
Գրանցման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն թարգմանված պորտուգալերեն, անգլերեն, ֆրանսերեն կամ իսպաներեն լեզուներից մեկով:
Պորտուգալերեն լեզվի համապատասխան քննության (Celpe-Bras) անցկացման ծրագիր չունեցող երկրների դիմորդները կմասնակցեն պորտուգալերենի նախապատրաստական դասընթացին: 2021թ. 2-րդ կիսամյակում (Celpe Bras) դասընթացի քննությունը բարեհաջող հանձնելու դեպքում՝ մասնակիցները 2022 թվականին կշարունակեն իրենց ուսումը։
Ծրագրին մասնակից բուհերի ցանկը կարող եք տեսնել այստեղ:
Տեղեկատվությունը՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից: