Սիմպոզիումի մասնակցության հրավեր
Մաքսիմ Տանկի անվան Բելառուսի պետական մանկավարժական համալսարանը հրավիրում է մասնակցելու «Կրթություն բոլոր սերունդների կայուն զարգացման համար՝ սոցիալական պայմանագիր» խորագրով 3-րդ միջազգային սիմպոզիումին, որը կայանալու է 2020 թվականի դեկտեմբերի 2-3-ը։
Սիմպոզիումին կարելի է մասնակցել ինչպես առկա (ելույթ, շնորհանդես, մասնակցություն թեմատիկ խնդիրների քննարկումներին ու կլոր սեղաններին, վարպետության դասի անցկացում), այնպես էլ հեռավար մասնակցության ձևով (առցանց մասնակցություն թեմատիկ խնդրահարույց հարցերի լուծման նպատակով ձևավորված խմբերի աշխատանքին ZOOM հարթակում կամ նյութերի տրամադրում տպագրության համար):
Սիմպոզիումի աշխատանքային լեզուներն են՝ ռուսերեն, բելառուսերեն և անգլերեն։
Սիմպոզիումին մասնակցելու համար մինչև 2020 թվականի հոկտեմբերի 15-ը անհրաժեշտ է լրացնել դիմումի ձևը և նյութերը (սիմպոզիումի մեկ կամ երկու աշխատանքային լեզուներով) ուղարկել` ccesd2019@gmail.com, cc_esd@bspu.by էլ.փոստերին։
Անհրաժեշտ է նաև մինչև 2020 թվականի հոկտեմբերի 2-ը հնարավոր մասնակցության վերաբերյալ կայացված որոշման մասին հայտնել ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժին՝ բելառուսական կողմին տեղեկացնելու նպատակով:
Մանրամասները կարող եք տեսնել այստեղ:
Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ գիտահետազոտական աշխատանքների կազմակերպման բաժնից: