Եվրասիական ինտեգրման միջազգային դպրոց – 2018. հայտագրումը սկսված է

13.07.2018
Դիտումների քանակ՝ 1497

Եվրասիական ինտեգրման միջազգային դպրոցի «Եվրասիական տնտեսական միություն. ձևավորելով ապագայի ուրվագծերը» ընտրական մրցույթին մասնակցության հայտերի ընդունումը մեկնարկել է: Այն կարճաժամկետ գիտակրթական ծրագիր է, որի նպատակը փորձագետների որակավորման բարձրացումն է մի քանի ուղղություններով: Կազմակերպիչներն են Միջազգային կապերի ռուսաստանյան խորհուրդը, Ա. Գորչակովի անվան հանրային դիվանագիտության աջակցության հիմնադրամը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը և Զարգացման եվրասիական բանկը:

Նախատեսված են դասախոսություններ, բաց քննարկումներ, վարպետաց դասեր, որոնք Եվրասիական տնտեսական միության շրջանակում ինտեգրման հիմնախնդիրների մասին մասնակիցներին խոր և համակողմանի գիտելիք, ինչպես նաև գործնական բազմաբնույթ հմտություններ կփոխանցեն:

Անցկացվելու է 2018 թ. հոկտեմբերի 1-5-ը Մոսկվայում:
Մանրամասները՝ այստեղ: