ՀՊՏՀ ֆինանսատնտեսագիտական քոլեջը հայտարարում է միջին և նախնական մասնագիտական կրթության ընդունելություն

17.07.2018
Դիտումների քանակ՝ 5104

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ֆինանսատնտեսագիտական քոլեջը հայտարարում է միջին մասնագիտական կրթական ծրագրով և նախնական մասնագիտական կրթության 2018-2019 ուսումնական տարվա ընդունելություն: Դիմում-հայտերի ընդունելությունը սկսվել է հուլիսի 16-ին և կավարտվի օգոստոսի 25-ին (ներառյալ):

Ընդունող հանձնաժողովը կաշխատի աշխատանքային օրերին՝ ժամը 9.00-ից մինչև 17.00-ն՝ Երևան, Ավան, մարշալ Բաբաջանյան 9 հասցեում:

Մանրամասները՝ կից փաստաթղթերում՝
միջին մասնագիտական կրթական ծրագրով՝ այստեղ
նախնական մասնագիտական՝ այստեղ