Միջազգային ուսանողական մրցույթի ու ամառային դասընթացի հրավեր

04.03.2019
Դիտումների քանակ՝ 1269

ՀՀ կրթության և գիտության նախարարության պաշտոնական կայքը տեղեկացնում է միջազգային նոր մրցույթների մասին. դրանց ծանոթացեք ստորև:

«Արևելյան գործընկերության քաղաքականության ապագան» թեմայով ԱլԳ երկրների ուսանողական էսսեների մրցույթ
Լեհաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Լիտվայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հետ համագործակցությամբ ԵՄ Արևելյան գործընկերության (ԱլԳ) 10-ամյակի տոնակատարման շրջանակներում ազդարարվել է «Արևելյան գործընկերության քաղաքականության ապագան» թեմայով ԱլԳ երկրների ուսանողական էսսեների մրցույթի մեկնարկը։ Մրցույթին մասնակցել ցանկացողները կարող են հայտերը մինչև ս.թ. ապրիլի 5-ը ներկայացնել ՀՀ-ում Լեհաստանի Հանրապետության դեսպանություն։
Մանրամասները՝ այստեղ:

Ամառային դասընթացներ (Ռումինիա)
Ռումինիայի ազգային կրթության նախարարությունը Ռումինիայի տարբեր համալսարաններում օտարերկրյա քաղաքացիների համար  կազմակերպում  է ամառային դասընթացներ: Ավելին՝ այստեղ: