Լեհաստանում կայանալիք միջազգային վերապատրաստման շաբաթին մասնակցելու հնարավորություն

17.10.2023
Դիտումների քանակ՝ 535

Հայաստանի պետական տնտեսագիտական և Բիալիստոկի տեխնոլոգիական (Լեհաստան) համալսարանների միջև կնքված փոխգործակցության պայմանագրի շրջանակում վերոհիշյալ համալսարանը ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական անձնակազմի անդամներին հրավիրում է մասնակցելու միջազգային վերապատրաստման շաբաթին, որը տեղի կունենա 2023 թ․ դեկտեմբերի 4-8-ը։

ՀՊՏՀ անձնակազմի ակադեմիական աշխատակիցները վերապատրաստման շաբաթին մասնակցելու արդյունքում հնարավորություն կստանան փոխանակելու իրենց փորձը, ինչպես նաև դիտարկելու համագործակցության ընդհանուր ոլորտները և համատեղ ծրագրերը։
Հագեցած մեկ շաբաթը մասնակիցներին հնարավորություն կտա ձեռք բերելու նոր գիտելիք և ամուր գործընկերային կապեր հաստատելու տարբեր երկրների մասնակիցների հետ։

Ծրագրին մասնակցելու համար ակադեմիական աշխատակիցները մինչև ս․թ․ հոկտեմբերի 23-ը, ժամը 23։59 կարող են լրացնել հետևյալ հայտը։ 
Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական և համատեղությամբ աշխատողները։
Դիմողները միջազգային կապերի բաժնի կողմից իրենց հայտը ստանալու մասին կհավաստիանան՝ վերջնաժամկետի ավարտից հետո պատասխան նամակ ստանալով: Ոչ պատշաճ կերպով լրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի:

Հարցերի դեպքում կարող եք գրել բաժնի int.mobility@asue.am էլփոստին: