Ուսումնական պրակտիկա` «Տնտեսագիտության բարձրագույն դպրոցում»

29.01.2021
Դիտումների քանակ՝ 1992

Տնտեսագիտության բարձրագույն դպրոցը Մոսկվայում մեկնարկում է միջազգային ուսումնական պրակտիկայի ձմեռային փուլը։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողները կարող են մասնակցել «Study Tour Experience» ուսումնական պրակտիկայի ծրագրին՝ առցանց ձևաչափով։

«Study Tour Experience»-ը եզակի նախագիծ է, որը նախատեսում է դասընթացներ՝ ուղղված տնտեսության, միջազգային հարաբերությունների, բիզնեսի և կառավարման, ֆինանսների և իրավունքի, մարքեթինգի և հաղորդակցության, հոգեբանության, սոցիոլոգիայի և քաղաքագիտության ոլորտներում գիտելիքների խորացմանը:

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների համար մասնակցությունը անվճար է։

Ծրագիրն իրականացվելու է ռուսերենով և անգլերենով՝ 2021թ․փետրվարի 15-20-ը։ Դասընթացներն անցկացվելու են հետևյալ ուղղություններով՝

  • Բիզնես և կառավարում
  • Մարքեթինգ և հաղորդակցություն
  • Ֆինանսներ և իրավունք
  • Միջազգային տնտեսագիտություն և քաղաքականություն
  • Ֆինանսներ և վիճակագրություն
  • Սոցիալական և քաղաքական գիտություններ
  • Ճանաչողական գիտություններ
  • Պատմություն և մշակույթ

Ծրագրի ավարտից հետո տրվում է հավաստագիր։

Մասնակցության համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ, որից հետո՝ շարունակել գրանցումը ձեր էլ-հասցեին ստացված հղումով։ Հայտերն ընդունվում են մինչև 2021 թ․ փետրվարի 8-ը։

Հայտարարությունը տրամադրել է ՀՊՏՀ միջազգային կապերի բաժինը։