«Qatar Airways» ընկերությունը ներկայացնում է «Student Club» ծրագիրը
27.01.2021
Դիտումների քանակ՝ 1581
Ինչպես հայտնում են ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից՝ «Qatar Airways» ընկերությունը ներկայացնում է «Student Club» ծրագիրը, որը հիանալի հնարավորություններ է առաջարկում ճամփորդել սիրող ուսանողներին: Դառնալով «Student Club» ծրագրի անդամ՝ ուսանողները ձեռք կբերեն մի շարք արտոնություններ և կճամփորդեն առավել հարմար պայմաններով։
Ծրագիրը հնարավորություն է տալիս կուտակել բոնուսներ, որով ուսանողները կարող են ստանալ թռիչքի ամսաթվի փոփոխման ճկունություն, լրացուցիչ սուպեր Wi-Fi, լրացուցիչ ուղեբեռ տանելու հնարավորություն և այլն։ Մանրամասների համար կարող եք այցելել «Qatar Airways»-ի պաշտոնական կայք։
Առավելութուններից օգտվելու և «Student Club» ծրագրի անդամ դառնալու համար անհրաժեշտ է գրանցվել այստեղ։