Փորձառության հնարավորություն Գերմանիայում՝ կրթաթոշակի տրամադրմամբ

18.02.2021
Դիտումների քանակ՝ 1058

«Կոպեռնիկուս Բեռլին» ասոցիացիան ՀՊՏՀ ուսանողներին հրավիրում է մասնակցելու «Ապագայի առաջնորդներ» փորձառության ծրագրին։

Միջազգային փորձառության ծրագրի նպատակն է մասնակիցների մասնագիտական հմտությունների զարգացումը, ինչպես նաև միջազգային աշխատաշուկայի ներկայացումը։

Բեռլինում գտնվելու ընթացքում դուք կմասնակցեք մի շարք բազմամշակութային միջոցառումների, որը ձեզ հնարավորություն կընձեռի ամրապնդել մասնագիտական հմտությունները։ Մասնակիցները կսովորեն հաղթահարել մի շարք մասնագիտական մարտահրավերներ՝ աշխատել թիմում, արագ կողմնորոշվել բարդ իրավիճակներում, ձեռք բերել առաջնորդի հմտություններ։

Ուսանողները կարող են դիմել լրիվ կամ մասնակի կրթաթոշակ ստանալու համար։

Ծրագիրը տեղի է ունենալու 2021 թ․ հունիսի 28-ից մինչև օգոստոսի 22-ը։

Կրթաթոշակ ստանալու և ծրագրին դիմելու հայտերը ընդունվում են մինչև 2021թ․ փետրվարի 21-ը։ Ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է դիմել հետևյալ հղումով:

Տեղեկատվությունը՝ ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից։