Փորձառության հրավեր

20.03.2019
Դիտումների քանակ՝ 861

ՀՊՏՀ շարունակական կրթության և կարիերայի բաժինը, համագործակցելով «OneSoft» ընկերության հետ, հաշվապահական հաշվառում և աուդիտ մասնագիտության ավարտական կուրսերի ուսանողներին հնարավորություն է ընձեռում ընկերությունում անցնել վճարվող փորձառություն (ամսական 50 000 դրամ)՝ հետագայում առկա թափուր հաստիքները համալրելու նպատակով: «OneSoft» ընկերությունը Հայաստանում բիզնես պրոցեսների ավտոմատացման 1C համակարագի ֆրանչայզեր հանդիսացող կազմակերպություն է. փորձառության ընթացքում ուսանողները կծանոթանան բիզնես գործընթացների ավտոմատացման առավելություններին, հարկային քաղաքականություն ունեցող ընկերությունների հաշվապահական հաշվառման վարման առանձնահատկություններին:

Կարող եք դիմել նշված էլ փոստով՝ arpi.antonyan@onesoft.am:

Պաշտոնական կայք՝ http://onesoft.am/: