Փորձառության հրավեր

06.09.2019
Դիտումների քանակ՝ 1553

Ինչպես տեղեկացնում է ՀՊՏՀ արտաքին կապերի դեպարտամենտի աշխատաշուկայի և շրջանավարտների հետ աշխատանքի բաժինը, «Գրանթ Թորնթոն» աուդիտորական ընկերությունը հայտարարում է 2019-2020 թթ. «Աուդիտ» փորձառության ծրագրի մեկնարկը՝ աշխատավարձային հիմունքներով:

Ծրագրի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցելու մեկամսյա վերապատրաստման ծրագրի, որը կանցկացնեն ոլորտի առաջատար մասնագետները: Վերապատրաստման ծրագրի ավարտից հետո նրանք կմասնակցեն աուդիտորական աշխատանքներին ինչպես գրասենյակում, այնպես էլ գործընկեր կազմակերպություններում՝ որպես աուդիտի խմբի անդամ:

Ավելին՝ այստեղ: