Ընդունվում են ուսման վարձի զեղչի դիմումները

06.09.2019
Դիտումների քանակ՝ 3662

Սիրելի' ուսանողներ, ՀՊՏՀ բոլոր ֆակուլտետներում սկսվել է ուսման վարձի զեղչերի դիմումների ընդունման գործընթացը:

Ինչպես տեղեկացնում է ՀՊՏՀ ուսումնական գործընթացի կազմակերպման բաժինը՝ ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման (զեղչի) վերաբերյալ դիմումներն ընդունվում են մինչև սույն թվականի հոկտեմբերի 2-ը:

Սույն փաստաթղթում  կարող եք կարդալ, թե ուսման վարձի՝ ուսանողական նպաստի ձևով մասնակի փոխհատուցման իրավունքից որ ուսանողները կարող են օգտվել:

Հիշեցնում ենք նաև, որ պետության կողմից ուսանողական նպաստի ձևով ուսման վարձի մասնակի փոխհատուցում՝ միջին որակական գնահատականի ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից սահմանված նվազագույն շեմը հաղթահարած և ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված ընտանիքի ուսանողները և ՀՀ սահմանամերձ շրջաններում բնակվող ուսանողներն անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացնեն մինչև 10.09.2019 թ.:

Անհրաժեշտ փաստաթղթերի վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն կարող եք ստանալ ձեր ֆակուլտետի դեկանատում: