«Ամբերդ»-ը հրավիրում է հետազոտական թեմայի հանրային քննարկման
17.11.2022
Դիտումների քանակ՝ 660
Նոյեմբերի 18-ին, ժամը 14:00-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «Կենսաթոշակային, աշխատանքի և զբաղվածության քաղաքականությունները սոցիալական պետության ձևավորման համատեքստում» հետազոտական թեմայի հանրային քննարկմանը:
Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք: Քննարկումն առցանց է, հղումը (Meeting ID: 899 1484 6313 Passcode: 614872):