Կրթաթոշակի ներկայացում Գերմանիայում ուսանելու համար

20.09.2018
Դիտումների քանակ՝ 1422

ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 24-ին ՀՊՏՀ-ում կհյուրընկալվեն Գերմանական ակադեմիական փոխանակման ծրագրերի (DAAD) գրասենյակի ներկայացուցիչ Անգելա Ներենցը, ուսումնական և կրթաթոշակային ծրագրերի խորհրդատու Շուշան Թադևոսյանը և կներկայացնեն Գերմանիայում ուսանելու հնարավորությունները:
Հանդիպումը տեղի կունենա միջազգային ծրագրերի կենտրոնում (ֆինանսական ֆակուլտետ, մուտքը՝ դարպասի կողմից) ժամը 14:00-ին: