Կրթաթոշակի ներկայացում Մեծ Բրիտանիայում ուսանելու համար
19.09.2018
Դիտումների քանակ՝ 1399
ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնից տեղեկացնում են, որ վաղը՝ սեպտեմբերի 20-ին, ՀՊՏՀ-ում կհյուրընկալվեն Հայաստանում Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության փոխդեսպան Էլիսոն Չիքը և դեսպանության քաղաքական գծով պատասխանատու Մարիամ Բաղդասարյանը, ովքեր կներկայացնեն «Չիվնինգ» կրթաթոշակային ծրագիրը ՀՊՏՀ ուսանողների համար:
Հանդիպումը տեղի կունենա միջազգային ծրագրերի կենտրոնում (Ֆինանսական ֆակուլտետ, մուտքը՝ դարպասների կողմից) ժամը 16:00-ին :