Միջազգային համաժողովի հրավեր

19.11.2018
Դիտումների քանակ՝ 753

ԻԻՀ իսլամական Ազատ համալսարանը 2019 թվականի հունվարի 29-ից 31-ը Թեհրանում նախատեսում է անցկացնել «Իսլամական հեղափոխության կարողությունները, ԻԻՀ վարչակարգի ձեռքբերումները և արդյունավետությունը» խորագրով միջազգային համաժողով: Համաժողովին մասնակցել ցանկացողները կարող են իրենց հոդվածները փոխանցել համաժողովի քարտուղարությանը ստորև նշված հասցեով:  ԻԻՀ իսլամական Ազատ համալսարանը կհոգա այն անձանց կեցության ծախսերը, որոնց հոդվածները կարժանանան համաժողովի քարտուղարության հավանությանը:
Համաժողովի վերաբերյալ առավել մանրամասն տեղեկատվություն կարելի է ստանալ կից ներկայացվող նյութից և www.icciri.ir/en կայքէջից կամ այցելելով ՀՀ ԿԳՆ պաշտոնական կայք՝ հետևյալ հղումով: