Ղազախստանում կրթություն ստանալու հնարավորություն

20.11.2018
Դիտումների քանակ՝ 1026

ՀՀ կրթության և գիտության նախարարությունից տեղեկանում ենք, որ Ղազախստանի պետական իրավաբանական համալսարանը ՀՀ բուհերի ուսանողներին հրավիրում է 1 կամ 2 կիսամյակ ուսանելու ակադեմիական փոխանակման ծրագրի շրջանակներում: Ծրագիրը նախատեսված է ինչպես բակալավրիատում սովորողների, այնպես էլ մագիստրողների համար` ռուսերեն և անգլերեն լեզուներով: Ուսանողներին տրամադրվելու է կրթաթոշակ՝ ուսման վարձի և հանրակացարանի բնակության ծախսերի փոխհատուցման նպատակով: Ուսումնառության ընթացքում սննդի ապահովման, ինչպես նաև երկկողմանի չվերթի և վիզայի ստացման հետ կապված ծախսերը ենթակա չեն փոխհատուցման. դրանք պետք է իրականացվեն ուսանողների անձնական միջոցներով:
Ղազախստանի պետական իրավաբանական համալսարանը առաջարկում է մասնագիտությունների հետևյալ ցանկը, իսկ անգլերենով դասավանդվող դասընթացներին ծանոթանալու նպատակով անհրաժեշտ է այցելել այստեղ
Ծրագրով հետաքրքրված ուսանողները մինչև դեկտեմբերի 15-ը ներառյալ պետք է արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ.-փոստի հասցեին ուղարկեն հետևյալ փաստաթղթերը.

  1. անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ (IELTS կամ Toefl), եթե ուսանողը ցանկանում է կրթություն ստանալ անգլերեն լեզվով,
  2. դիմում-հայտ՝ լրացված ուսանողի կողմից:

Համալսարանի մասին ավելի մանրամասն տեղեկատվություն ստանալու համար անհրաժեշտ է այցելել այստեղ
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով:
Տեղեկատվությունը տրամադրել է արտաքին կապերի բաժինը: