Միջազգային նախագծի մասնակցության հրավեր

24.09.2018
Դիտումների քանակ՝ 903

Ստավրոպոլի մարզային Հյուսիսկովկասյան հասարակագիտական «Զարգացում» կազմակերպությունը հայտագրման է հրավիրում՝ «Տնտեսական դիվանագիտության դպրոցը եվրասիական ինտեգրման զարգացման մեջ – 2018» միջազգային նախագծին մասնակցելու համար:
Հյուսիսային Կովկասի Պյատիգորսկ քաղաքում քննարկման մեկ հարթակում կհամախմբվեն Հայաստանից, Բելառուսից, Վիետնամից, Հնդկաստանից, Ռուսաստանից, Սերբիայից, Ադրբեջանից և այլ երկրներից ժամանած երիտասարդ գիտնականներ, մասնագետներ, ուսանողներ և մագիստրանտներ, ձեռնարկատերեր ու ձեռներեցներ:
Հայտագրման վերջնաժամկետը ս/թ հոկտեմբերի 1-ն է:
Մանրամասները՝ այստեղ: