Լեհաստանում սովորելու մրցույթի հրավեր
Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Կրակովի տնտեսագիտության համալսարանի (Լեհաստան) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողներին հնարավորություն կտրվի 2018-2019 ուսումնական տարվա առաջին կիսամյակն անցկացնել վերոնշյալ բուհում: Ծրագրի տևողության, ֆինանսական աջակցության, ինչպես նաև այլ մանրամասների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է այստեղ:
Ծրագրին կարող են դիմել այն ուսանողները, ովքեր
- սովորում են ՀՊՏՀ առկա ուսուցման բակալավրիատի 1-ին և 2-րդ կամ հեռակա ուսուցման բակալավրիատի 1-ին, 2-րդ և 3-րդ կուրսերում
- ունեն անգլերենի իմացության B2 և բարձր մակարդակ
- ունեն բարձր առաջադիմություն
- ունեն մեծ մոտիվացվածություն՝ ուսումնառության մեկ կիսամյակն անցկացնելու ՀՊՏՀ գործընկեր բուհում:
Ծրագրով հետաքրքրված ուսանողները պետք է մինչև ս.թ. մայիսի 13-ը ներառյալ ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի asue.erasmus@gmail.com էլ-փոստին ուղարկեն՝
- Անձնագրի լուսապատճենը
- Ինքնակենսագրություն Europass CV ֆորմատով (անգլերենով)
- Մոտիվացիոն նամակ (անգլերենով)
- Անգլերեն լեզվի իմացությունը հավաստող փաստաթուղթ կամ տեղեկատվություն, որ մասնակցել եք արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությանը
- Կուտակային ՄՈԳ-ի մասին տեղեկատվություն՝ հաստատված ֆակուլտետի դեկանի կողմից:
Այն ուսանողները, ովքեր չունեն անգլերենի իմացությունը հավաստող փաստաթուղթ, կարող են մասնակցել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժնի կողմից կազմակերպված քննությանը, որի մասին տեղեկատվությանը հասանելի է այստեղ:
Նամակի վերնագիր դաշտում անհրաժեշտ է նշել "Cracow University of Economics": Խնդրում ենք համոզվել, որ հայտը մեր կողմից ստացվել է՝ ստանալով պատասխան հաղորդագրություն 1 աշխատանքային օրվա ընթացքում: Պատշաճ կերպով չլրացված, ինչպես նաև վերջնաժամկետի ավարտից հետո ուղարկված հայտերը չեն դիտարկվի: Խնդրում ենք բացառել նաև մոտիվացիոն նամակի կրկնօրինակումները:
Ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունից հետո լավագույն թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:
Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ արտաքին կապերի բաժին՝ asue.erasmus@gmail.com հասցեով: