Ծրագրի շնորհանդեսի հրավեր

11.05.2018
Դիտումների քանակ՝ 1090

Մայիսի 17-ին, ժամը 11:00-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում տեղի կունենա «Նախագծերի կառավարում» զբոսաշրջության, մշակութային ժառանգության կառավարման և երկրատեղեկատվական համակարգերի ոլորտներում մագիստրոսական համատեղ կրթական ծրագրի շնորհանդեսը։ Հանդիպման ընթացքում նախատեսված է դասախոսություն «Բիզնեսի պլանավորում և ստարտափերի կառավարում» թեմայով, որը կվարի Վալենսիայի պոլիտեխնիկական համալսարանի ներկայացուցիչը:

Հիշեցնենք, որ Վալենսիայի պոլիտեխնիկական, Հայաստանի պետական տնտեսագիտական ու Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանները 2017-2018 ուսումնական տարվանից իրականացնում են «Նախագծերի կառավարում» մագիստրոսական համատեղ կրթական ծրագիրը:

Հրավիրում ենք ապագա դիմորդներին և հետաքրքված բոլոր անձանց մասնակցելու հանդիպմանը։

Այս մասին հայտնում են ՀՊՏՀ որակի ապահովման բաժնից: