Հանրային քննարկման հրավեր «Ամբերդ»-ից

22.11.2024
Դիտումների քանակ՝ 70

Նոյեմբերի 25-ին, ժամը 13:30-ին ՀՊՏՀ «Ամբերդ» հետազոտական կենտրոնը հրավիրում է «ՀՀ-ում շինանյութի շուկայի ուսումնասիրություն (ամրանների շրջանառության ոլորտի օրինակով)» հետազոտական թեմայի հանրային քննարկմանը:

Կարող են մասնակցել և առաջարկություններ ներկայացնել ՀՊՏՀ պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչները, ուսանողները, արտաքին և ներքին շահառուները, ոլորտի հիմնախնդիրներով հետաքրքրված անձինք:

Քննարկումն առցանց է, հղումը՝ այստեղ։