VIRTUALLYEDU․ Հայաստանի տեղեկատվական առցանց միջոցառում

22.11.2024
Դիտումների քանակ՝ 64

Որպես գործընկեր համալսարան՝ ՀՊՏՀ-ն իր ուսանողների համար կազմակերպում է VIRTUALLYEDU (Թվային հմտությունների վիրտուալ փոխանակում և կրթություն) ծրագրի վերաբերյալ առցանց միջոցառում, որի նպատակն է խթանել համագործակցությունը, բարելավել թվային հմտությունները և նպաստել վիրտուալ փոխանակման նախաձեռնություններին։ Ուսանողներն իրենց մասնակցությամբ նաև կօգնեն կառուցելու VIRTUALLYEDU-ի շարունակական զարգացման փորձագետների և մասնակիցների նպատակային ցանց։

Գրանցման էլեկրոնային ձևն անհրաժեշտ է լրացնել մինչև նոյեմբերի 26-ը՝ հետևյալ հղմամբ:

Միջոցառումը տեղի կունենա նոյեմբերի 28-ին, Հայաստանի ժամանակով ժամը 15։00-ին (Կենտրոնական Եվրոպայի ժամանակով՝ 12։00-ին)։

Միջոցառման հղումը կուղարկվի գրանցված մասնակիցներին։