Պորտոյի համալսարանում վերապատրաստվելու հնարավորություն՝ ՀՊՏՀ վարչական անձնակազմին

30.10.2019
Դիտումների քանակ՝ 1729

ՀՊՏՀ միջազգային կապերի բաժնից հայտնում են, որ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի և Պորտոյի համալսարանի (Պորտուգալիա) միջև «Էրազմուս+» ծրագրի շրջանակներում կնքված պայմանագրի համաձայն` Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի վարչական անձնակազմին հնարավորություն կտրվի 2019-2020 ուսումնական տարվա երկրորդ կիսամյակի ընթացքում մեկ շաբաթով վերապատրաստվել վերոնշյալ բուհում: Ծրագրին կարող են դիմել միայն ՀՊՏՀ հիմնական աշխատակիցները: Ըստ բուհերի միջև կնքված համաձայնագրի՝ ծրագրով հետաքրքրված աշխատակիցները պետք է մինչև նոյեմբերի 23-ը ներառյալ լրացնեն առցանց հայտ՝ տվյալ համալսարանի հարթակում՝ այցելելով հետևյալ հղմամբ: Առցանց հայտը լրացնելու համար կարելի է օգտվել վերը նշված հղմամբ նախատեսված  Guidelines for Applicants ուղեցույցից: Տեղեկացնում ենք, որ կդիտարկվեն բացառապես Պորտոյի համալսարանի կողմից նշված հղումով գրանցված և անհրաժեշտ փաստաթղթերը ժամկետում վերբեռնած աշխատակիցների հայտերը: Ուստի խնդրում ենք՝ հայտադիմումները չուղարկել միջազգային կապերի բաժնի էլ-փոստին: Հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՊՏՀ միջազգային կապերի բաժին՝ erasmus.asue@gmail.com էլ-փոստով: